Տնտեսություն

«Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունը նախապատրաստվում է ոռոգման շրջանի մեկնարկին

2 րոպեի ընթերցում

«Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունը նախապատրաստվում է ոռոգման շրջանի մեկնարկին

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում ավելի քան երկու ամիս է սկսվել և ընթանում են ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, իրականացվում են ներտնտեսային, միջտնտեսային ջրանցքների, պոմպակայանների ու խորքային հորերի մաքրման ու նորոգման, բոլոր ջրառներում օնլայն ջրաչափերի տեղադրման, հայտերի հավաքագրման աշխատանքներ։ «Նորոգման ուղարկված բոլոր պոմպերն արդեն պատրաստ են ու տեղադրված համապատասխան տեղերում, ինքնահոս ջրանցքների հիմնական մասը մաքրված ու նորոգված է, ջրառներում օնլայն ջրաչափերի տեղադրումն ավարտված է Գավառի ու Մարտունու տեղամասերում, իսկ Վարդենիսի տեղամասում գործընթացը կավարտվի մինչև ոռոգման նոր շրջանի մեկնարկը։ Ջրաչափերը տեղադրվում են այն նպատակով, որպեսզի փաստացի կարողանանք արձանագրել, թե որքան ջուր է մատակարարվել ոռոգման շրջանի ընթացքում։ Դրանք տեղադրվում են թե՛ պոմպակայաններում, թե՛ խորքային հորերում, թե՛ ինքնահոս ջրանցքների ջրառներում։ Զուգահեռ ընթանում են նաև հայտերի հավաքագրման աշխատանքները, որպեսզի մինչ ոռոգման շրջանի մեկնարկը հստակեցնենք մեր բաժանորդների թիվը, ոռոգելի տարածքների մակերեսները, ոռոգման ենթակա մշակաբույսերի տեսակները։ Անում ենք հնարավորը, որպեսզի ոռոգման շրջանը դիմավորենք կազմ ու պատրաստ։ Նախորդ տարվա ոռոգման վարձավճարները հավաքագրվել են շուրջ 97 տոկոսով։ Հուսանք, որ այս տարի ավելի բարձր արդյունքներ կապահովենք ջրառներում ջրաչափերի տեղադրման շնորհիվ»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։

Խոսրով Խլղաթյան

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Տնտեսություն

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ-27/06/24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ-27/06/24

ԱրարատԲանկը,  հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Տնտեսություն

ԱրարատԲանկը, հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 26/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26//06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26/06/24

Նավթի գները նվազել են - 26/06/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26/06/24

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում