Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը «Aktobe Open»-ի շախմատային մրցաշարի առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

Մանուէլ Պետրոսյանը «Aktobe Open»-ի շախմատային մրցաշարի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի ղազախական «Aktobe open» շախմատային միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Մեկնարկային երկու տուրից հետո երկու հաղթանակով Մանուէլ Պետրոսյանը առաջատարներից է: Շանթ Սարգսյանն ունի1,5 միավոր:

«Aktobe open»-ին` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարին, ընդհանուր առմամբ մասնակցում է 90 շախմատիստ՝ աշխարհի 22 երկրից: Այն կեզրափակվի հունիսի 2-ին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում