Հասարակական

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 196 մասնակցի

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 196 մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 27-ին, ժամը 10։10-ի դրությամբ բերման են ենթարկել բողոքի ակցիաների 196 մասնակցի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆհանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

«Տավուշը հանուն հայրենիք»-իշարժման անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքում տարբեր փողոցներ են փակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում