Տնտեսություն

Վստահությունն ամենաթանկ արժեքն է. «Աթենք» ընկերությանը շնորհվել է «Սպառողի քվե» մրցանակը

4 րոպեի ընթերցում

Վստահությունն ամենաթանկ արժեքն է. «Աթենք» ընկերությանը շնորհվել է «Սպառողի քվե» մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աթենք»-ից ի՞նչ կառաջարկեք. այս հարցը հաճախ է հնչում Հայաստանի խոշորագույն առևտրի կենտրոններում, միջին և փոքր չափի մթերային խանութներում: Մարդիկ միայն գնումների ծավալով չեն արտահայտում վերաբերմունքը համի և որակի չափանիշ դարձած ընկերության նկատմամբ՝ առիթի դեպքում հրապարակայնորեն գնահատում և հիմնավորում են իրենց ընտրությունը: Արդյունքում՝ «Աթենք»-ը պարբերաբար արժանանում է տարբեր մրցանակների:

Հայաստանի սպառողների միության անցկացրած հերթական հարցման արդյունքներով՝ «Աթենք» ընկերությունն արժանացել է «Սպառողի քվե» մրցանակին: Այդ կապակցությամբ միության փոխնախագահ Արևիկ Խաչատրյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Երկար տարիներ «Աթենք» ընկերությունը վայելում է սպառողի վստահությունը և առաջին անգամ չէ արժանանում մեր մրցանակին: Ընկերությունն առանձնանում է անընդհատ թարմացվող տեսականու բազմազանությամբ և, իհարկե, արտադրած համեղ մսամթերքով»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Հայաստանի սպառողների միությունն իր սահմանած անվանակարգերի հաղթողներին որոշելիս առաջնորդվում է տարբեր չափանիշներով: Հաշվի է առնվում նաև գին-որակ համադրությունը: Ի դեպ, տարբեր տարիներին «Աթենք»-ն արժանացել է նաև «Սպառողի վստահություն», «Սպառողի գնահատական», «Սպառողի ընտրություն» մրցանակներին: 2023 թվականին այս ընկերությանն է շնորհվել «Համազգային վստահության խորհրդի» ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր պարգևը՝ «Տարվա մսամթերք» անվանակարգում։

«Աթենք» ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը նշեց. «Հպարտ ենք, որ տարիների ընթացքում կարողացել ենք ստեղծել այնպիսի մսամթերք, որն արժանացել է մեր սպառողների վստահությանը և բարձր գնահատականին: Այս մրցանակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ոչ մի աշխատանք աննկատ չի մնում»։

Նա հիշեցրեց ընկերության գործունեության ուղենիշը դարձած կարգախոսը, որը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անկյունաքարային էր համարել նաև «Աթենք»-ի գլխավոր տնօրեն Բագրատ Աբրոյանը:

«Հաճախ ենք կրկնում, որ «Աթենք»-ում մարդիկ կարևոր են։ Մեր աշխատակիցներն իրենց մեծ նվիրումով և անսպառ եռանդով ամեն օր նպաստում են ընկերության առաջընթացին: Մենք նաև մշտական կապ ենք պահում մեր սպառողների հետ: Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր կարծիք, յուրաքանչյուր առաջարկ, քանի որ, վերջիվերջո, աշխատում ենք մարդկանց համար: Վստահությունն անգնահատելի արժեք է: Շնորհակալ ենք գնահատանքի և մշտական աջակցության համար: «Աթենք» ընկերությունը շարունակելու է աշխատել նույն եռանդով և նվիրումով։ Սպառողների գնահատականը մեզ ոգևորում է, մղում պահպանել առաջատարի դիրքերը և մնալ վստահելի արտադրող»,- ընդգծեց Մարիամ Ղարդյանը:

Հենց պրոֆեսիոնալ ու իրենց գործին նվիրված թիմը, հմուտ, փորձառու և բանիմաց աշխատակիցներն են «Աթենք» ընկերության կայուն զարգացման և կերտվող պատմության կարևորագույն գործոնը: Այսօր ընկերությունն ունի 1000-ից ավել աշխատակից, որոնց թիվն ավելանում է ամեն ամիս:

441713409_333344996236268_1454234201445710580_n.png (3.98 MB)

«Աթենք» ընկերությունը Գետամեջ համայնքում կառուցում է տարածաշրջանում եզակի գործարան, որը հնարավորություն կընձեռի ընդլայնել արտադրության ծավալները, հետևաբար, ձգտել նոր բարձունքների, նոր հաճելի անակնկալներ մատուցել սպառողներին և ավելացնել մրցանակների թիվը:

Հրայր Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում