Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց 87,5 դոլարի

Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց 87,5 դոլարի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գներն անկումից հետո ապրիլի 23-ի առավոտյան վերականգնվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով 09:11-ի դրությամբ կազմել է մեկ բարելի դիմաց 87,46 դոլար, ինչը 0,46 դոլարով (0,53 %) բարձր է, քան նախորդ սակարկությունների փակման պահի ցուցանիշը: Ապրիլի 22-ին այդ պայմանագրերն էժանացել էին 0,29 դոլարով (0,3 %)՝ հասնելով մարտի 27-ից ի վեր նվազագույն ցուցանիշի՝ մեկ բարելի դիմաց 87 դոլարի։

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկությունների ընթացքում թանկացել են 0,46 դոլարով (0,56 %)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 82,36 դոլարի։ Նախորդ սակարկությունների արդյունքներով` այդ պայմանագրերի արժեքը նվազել էր 0,32 դոլարով (0,4 %)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 81,9 դոլարի։ Մայիսյան ֆյուչերսները, որոնց շրջանառության ժամկետը լրացել է նախօրյակին շուկայի փակվելու պահին, էժանացել են 0,29 դոլարով (0,4 %)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 82,85 դոլարի։

Նավթի գներն ապրիլի 22-ին նվազել են համաշխարհային մատակարարումների խափանումների մտավախությունների նվազման ֆոնին այն բանից հետո, երբ Իրանը չպատասխանեց օրերս տեղի ունեցած հարձակմանը, որը, ենթադրաբար, իրականացվել էր Իսրայելի կողմից։

Բացի այդ, թրեյդերներն իրենց ուշադրությունը սևեռում են գնաճի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների նվազեցման հեռանկարների վրա։

Swissquote Bank-ի ավագ վերլուծաբան Իպեկ Էզկարդեշկայայի կարծիքով, նավթի գնանշումները կարող են ընկնել մեկ բարելի դիմաց 80 դոլարից ցածր մակարդակ, եթե Դաշնային պահուստային համակարգի և մյուս կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների իջեցման սպասումները շարունակեն նվազել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am