Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը

Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց 
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատի դահլիճում կազմակերպվել է հարգանքի տուրքի արարողություն ի պատիվ  ցեղասպանությունը վերապրած 109-ամյա Մերի Վարդանյանի, ով ընթացիկ տարվա օգոստոսին կդառնա 110 տարեկան

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է CBS News-ը, Մերի Վարդանյանը արժանացել է Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի պատվավոր հյուրի կոչմանը՝ նահանգում հայկական մշակույթի պահպանման և  հայ համայնքում իր ներդրման համար:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Վարդանյանը, ով ապրում է Ճամայկա Փլեյնում, նահանգային ներկայացուցիչների պալատ է հասել Բոստոնի ոստիկանության հատուկ ուղեկցությամբ:

Մերի Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ նա ծնվել է Հայոց ցեղասպանության ժամանակ, որից մազապուրծ նրա ընտանքիը սկզբում հասել է Սիրիա, այնուհետև՝ Լիբանան, իսկ 1970-ականներին տեղափոխվել  ԱՄՆ: Ամբողջ կյանքում նրան ուղեկցել է հայկական  մշակույթի ուժեղ զգացողությունն ու կապվածությունը:

Միջոցառմանը հնչել է ՀՀ պետական օրհներգը: Ելույթ են ունեցել նահանգային սենատորներ, ովքեր բարձր են գնահատել Մերի Վարդանյանի ավանդը հայկական մշակույթի պահպանմա նգործում  ու հայ համայնքում  ներդրումը: Ինչպես նշում է աղբյուրը՝ օրենսդիրներից ոմանք կրել են Հայոց ցեղասպանությունը  խորհրդանշող անմոռուկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am