Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանը և Սիրիան կապված են քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով. ՀՀ նախագահ

Հայաստանը և Սիրիան կապված են քաղաքական, պատմական, մշակութային և 
միջանձնային խորը հարաբերություններով. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը` Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

«Ուրախ եմ ջերմ շնորհավորանքներս հղել Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:

Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց հետ քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով: Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամական հարաբերությունները և մեծապես կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրին՝ ասել է ՀՀ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար՝ դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ իր բոլոր կարողությունները ներդնում է Հայաստանի և Սիրիայի միջև բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում դեսպանը նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ:

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Սիրիայի միջև բոլոր բնագավառներում առկա լիարժեք փոխըմբռնման և փոխգործակցության մթնոլորտում հնարավոր քայլերի իրականացման հանձնառությունը:

Զրույցի ընթացքում դեսպան Արիսյանը Սիրայի իշխանությունների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը տարիներ շարունակ Սիրային ցուցաբերվող մարդասիրական և բազմաբնույթ աջակցության համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանային իրադրության և զարգացումների վերաբերյալ, և այս համատեքստում երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչը տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am