Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 1100 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 1100 հեկտար գարնանացան

ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2024 թվականի մարտի վերջից մեկնարկել և ընթանում են գարնանացանի աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2024 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում կատարվել է շուրջ 1100 հեկտար աշնանացան։ Հիմնականում ցանվել է հացահատիկային և կերային մշակաբույսեր։  780 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս համայնքում, 220 հեկտար՝ Մարտունի, 90 հեկտար՝ Ճամբարակ, 6 հեկտար՝ Գավառ, 4 հեկտար՝ Սևան համայնքներում։

«Եղանակների տաքացմանը զուգընթաց գարնանացանի ծավալներն ավելի կընդարձակվեն։ Շուտով կսկսվի նաև հատիկընդեղեն մշակաբույսերի ցանքը։ Եղած տեխնիկան ու աշխատուժը բավարար են՝ գարնանացանը նախատեսված ժամկետներում ավարտելու համար»,-ներկայացրեց   Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Գարնանացանը Գեղարքունիքում կշարունակվի նաև մայիս ամսի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am