Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համալրվել է Գյումրու տրանսպորտային ցանցը

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համալրվել է Գյումրու տրանսպորտային 
ցանցը

ԳՅՈՒՄՐԻ, 15 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համալրվել է Գյումրու տրանսպորտային ցանցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին  շահագործման հանձնվեցին 15 նոր միկրոավտոբուսներ, որոնք կծառայեն Գյումրու թիվ 22 երթուղու սպասարկմանը։

«Հուսով եմ, ձեռք բերված այս 15 մեքենաներով կկարողանանք լրացնել այն բացը, որ առկա է 22 համարի երթուղայինների սպասարկման գործում: Ներկայումս 22 համարի երթուղին սպասարկվում է ՍՊԸ-ի կողմից, հին մեքենաներ են, բնակիչների կողմից պարբերաբար բարձրաձայնվում է խնդրի մասին, մասնավորապես, մեքենաների մաշված լինելու մասով: Հիմա արդեն ձեռք ենք բերել, մեքենաները մեր քաղաքի բնակիչների համար են, որակյալ ծառայություններ մատուցելու համար են: Մեքենաները շահագործվելու են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից»,- նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը` հիշեցնելով, որ ևս 8 միկրոավտոբուս ձեռք էր բերվել այս տարվա փետրվար ամսին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am