Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բորելը նշել է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ինքնուրույն պաշտպանելու իրեն

Բորելը նշել է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ինքնուրույն 
պաշտպանելու իրեն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի երկրները պետք է սեփական անվտանգությունն ապահովեն ինքնուրույն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի արտաքին կապերի ծառայության կայքում հրապարակված հոդվածից ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք պետք է ստանձնենք ռազմավարական պատասխանատվություն Եվրոպան ինքնուրույն պաշտպանելու ունակության համար՝ ստեղծելով զորեղ հիմք   Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ներսում», - նշել է նա:

ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է փոխել եվրոպական պաշտպանության ամբողջ պարադիգմը, քանի որ համայնքի երկրները «չափազանց երկար են անվտանգությունը պատվիրակել ԱՄՆ-ին, իսկ վերջին 30 տարում՝ Բեռլինի պատի անկումից հետո, թույլ են տվել լուռ զինաթափում»։ Դրա հետ մեկտեղ նա հայտնել է, որ այդ քայլը պահանջվում է անել ոչ այն պատճառով, որ ԵՄ-ն պատրաստվում է պատերազմի։ Ինչպես պնդել է Բորելը, Եվրամիությունը ցանկանում է ունենալ «ցանկացած ագրեսորի հուսալի զսպման միջոցներ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am