Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» հայկական գերեզմանատունը

Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» հայկական գերեզմանատունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում գտնվող «Արարատ» հայկական գերեզմանատունը հրկիզվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է FOX26 NEWS-ը։ 

Գերեզմանատան խորհուրդը շատ մտահոգված է, որ բոլոր միջադեպերը ատելության նպատակաուղղված հանցագործություններ են:

«Ինչպես կարող եք պատկերացնել, սա ահավոր վրդովվեցուցիչ է իմ տնօրենների խորհրդի, հայ համայնքի, իմ անձնակազմի և ինձ համար: Մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին իրենց կարիքի պահին՝ վառ պահելով նաև այստեղ թաղվածների հիշատակը: Խորհուրդը, իմ աշխատակազմը և ես շատ լուրջ ենք վերաբերվում այս առաքելությանը»,- ասել է գերեզմանատան տնօրեն Շերի Մենինգ-Քարթրայթը՝ չբացառելով, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ։

Այս գերեզմանատանը հանգչում են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլոք։

Նշվում է, որ ուրբաթ գիշերը ութ ծառ է այրվել հայկական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ։ Ֆրեզնոյի ոստիկաններն ու հրշեջները շտապ ժամանել են, սակայն ձերբակալություններ չեն եղել։

Հրդեհը գրանցվել է 1885 թվականին հիմնադրված գերեզմանատան ամենահին հատվածում։

Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am