Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները սկսել են պայքարը Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազգային թիմի անդամ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում 581 միավորով դուրս է եկել եզրափակիչ: Մեդալների համար հրաձիգները կպայքարեն արդեն ապրիլի 14-ին:

Նախօրեին կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր:

Հայաստանը Ռիոյի վարկանիշային այս մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:

Հայաստանը հրաձգությունից Փարիզի Օլիմպիական խաղերի դեռևս մեկ ուղեգիր ունի: Այն նվաճել է Էլմիրա Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում