Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նիդերլանդները ժամանակավորապես կփակի իր դեսպանատունը Թեհրանում

Նիդերլանդները ժամանակավորապես կփակի իր դեսպանատունը Թեհրանում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդները որոշել է կիրակի օրը փակել Թեհրանում իր դեսպանատունը՝ հաշվի առնելով Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

«Թեհրանում Նիդեռլանդների դեսպանատունը և Էրբիլում հյուպատոսությունը այս կիրակի, որպես նախազգուշական միջոց, փակ կլինեն հանրության համար: ԱԳՆ-ն նման որոշում է կայացրել՝ կապված Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի հետ», - նշվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ կիրակի օրը Նիդերլանդների ԱԳՆ-ն որոշում կկայացնի Իրանում և Իրաքյան Քրդստանում դիվանագիտական ներկայացուցչությունները երկուշաբթի օրը վերաբացելու վերաբերյալ:

Ավելի վաղ, The Wall Street Journal-ը հայտարարել էր, որ Իրանի պատասխան հարվածը կարող է տեղի ունենալ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Հրատարակության տվյալներով՝ հրեական պետությունն, Իրանից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, ինչպես նշել է թերթը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Իր հերթին, Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր գերմանացի գործընկեր Աննալենա Բաերբոքին ասել է, որ Իրանը սահմանափակ կերպով կպատասխանի հրթիռակոծությանը, որպեսզի չհրահրի լարվածության սրացում:

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել էր հարձակման, որի մեջ Իրանը մեղադրել է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան գեներալ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am