Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վրաստանի վարչապետն անարդար է համարում Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություննրի մեկնարկը

Վրաստանի վարչապետն անարդար է համարում Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին 
անդամակցելու շուրջ բանակցություննրի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անարդար է համարում այն, որ Ուկրաինան և Մոլդովան անցել են Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի փուլ, իսկ Վրաստանը՝ դեռ ոչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետ Կոբախիձեի արած հայտարարությունը Գերմանիա կատարած պաշտոնական այցի ամփոփման ժամանակ:

«Դուք գիտեք, որ այսօր մենք ունենք անարդարություն: Մասնավորապես, բանակցություններ են բացվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ (ԵՄ-ին անդամակցելու շուրջ-խմբ. ՏԱՍՍ), բայց ոչ Վրաստանի հետ, այն ժամանակ, երբ մենք լրջորեն առաջ ենք անցնում երկու երկրներից։ Այս անարդարությունը պետք է ավարտվի, և մենք (խմբ. Վրաստան) հուսով ենք, որ դեկտեմբերին այն արդյունավետորեն կվերացվի», - նշել է Կոբախիձեն:

2023 թվականի նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը առաջարկել է Եվրամիության խորհրդին բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ համայնքին անդամակցելու վերաբերյալ, ինչպես նաև Վրաստանին տրամադրել անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Եվրահանձնաժողովի զեկույցում ասվում է, որ այն առաջարկում է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ՝ պայմանով, որ հանրապետությունը բարեփոխումներ կիրականացնի տարբեր ոլորտներում։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին հայտարարեց, որ համայնքի երկրները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ դրան միանալու վերաբերյալ։ Գագաթնաժողովում հայտարարվել է նաև Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու մասին։

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։ Նա արդեն բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ինչպես առանձին, այնպես էլ ընդլայնված ձևաչափով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am