Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։ Փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում ներկայացվում են ինչպես Պենդերեցկու‚ այնպես էլ մեր օրերի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնը բացվել է Պենդերեցկու ստեղծագործությունների կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել տաղանդավոր ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը՝ կատարելով հայկական արմատներով լեգենդար լեհ կոմպոզիտորի «Մետամորֆոզներ» թիվ 2 ջութակի կոնցերտը‚ այնուհետև նվագախմբի կատարմամբ հնչել է «Կորեական» թիվ 5 սիմֆոնիան։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար‚ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է‚ որ Պենդերեցկին երաժշտության մեջ ժամանակակից նոր լեզվի‚ նոր մտածելակերպի ստեղծողն է։ Մաեստրոն ընդգծել է‚ որ Հայաստանի‚ մեր մշակութային օրակարգի համար շատ կարևոր է ունենալ Պենդերեցկու անունը կրող փառատոն։ Հայաստանն‚ անցկացնելով Պենդերեցկու անվան փառատոն‚ արտահայտում է իր հոգևոր կապը կոմպոզիտորի հետ։

Ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը‚ որ երկրորդ անգամ է համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, նշել է‚ որ ինքը կատարել է Պենդերեցկու բազմաթիվ ստեղծագործություններ‚ ձայնագրել։ Ընդ որում‚ կատարել է ոչ միայն նրա սիմֆոնիկ‚ այլև կամերային գործերը։ Ըստ ջութակահարուհու՝ Պենդերեցկու երաժշտությունը շատ գեղեցիկ է‚ ազդեցիկ‚ հզոր‚ քնարական‚ սրտառուչ‚ և ունկնդիրը շատ լավ է ընկալում ու հասկանում նրա մեղեդին։

«Որպես մենակատար՝ ես մեծ հաճույք եմ ստանում նրա արվեստից։ Ամեն անգամ սիրով եմ կատարում նրա ստեղծագործությունները»‚- ասել է Ջու-Յոնգ Բեքը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am