Հասարակական

Գրավադրված ոսկին ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է դիմեն Ֆինանսների նախարարություն

2 րոպեի ընթերցում

Գրավադրված ոսկին ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է դիմեն Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ ընթացակարգով է ներվելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը և վերադարձվելու գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 6 հազար անձանց մոտ կան ոսկյա իրերի դիմաց վերցրած վարկեր, դրանց մի մասը ԼՂ-ից բռնի տեղահանման ժամանակ բանկերը արդեն տրամադրել էին վարկառուներին և կար մի որոշ մաս, որոնք տեղափոխվել էին Հայաստան։ Խոսքը մոտ 1800 վարկի մասին է։

GEV_0768.JPG (540 KB)

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը պետք է դիմում ներկայացնի, և դիմումի հիման վրա համաձայնագիր կկնքվի ամեն առանձին ֆիզիկական անձի հետ՝ գրավը վերադարձնելու և ներելու հետ կապված։ Այնուհետև կտեղեկացնենք, թե որտեղից և ինչպես կարող են այդ իրերը ստանալ»,- ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ խոսքը գրավի դիմաց այն վարկերի մասին է, որոնք չեն գերազանցում 2,5 միլիոն դրամը։

GEV_0747.JPG (456 KB)

«Այս որոշումը կվերաբերվի գրավի դիմաց մինչև 2,5 միլիոն դրամի վարկ ունեցողներին, որովհետև ավելի մեծ վարկեր ունեցողների մասով պետք է հավելյալ ուսումնասիրություն իրականացվի՝ ճշտելու այդ մարդկանց ֆինանսական հնարավորությունները, որպեսզի վարկերը չներվեն այն մարդկանց, ովքեր ունեն մեծ ֆինանսական հնարավորությունները, այլ ներվեն միայն այն անձանց վարկերը, որոնք ծանր սոցիալական վիճակում են»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում