Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մոսկվայում անբարենպաստ եղանակի պատճառով զոհվել է 2, տուժել՝ 15 մարդ

Մոսկվայում անբարենպաստ եղանակի պատճառով զոհվել է 2, տուժել՝ 15 մարդ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում անբարենպաստ եղանակի զոհ է դարձել 2, վիրավորվել է 15 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այսօր Մոսկվային պատուհասել է վատ եղանակը. ուժեղ քամի՝ ջերմաստիճանի անկումներով․... Ցավոք, կան զոհեր․ տուժել է 17 մարդ, նրանցից երկուսը մահացել են», - գրել է Սոբյանինն իր Telegram ալիքում։

Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Քաղաքապետի խոսքով՝ Մոսկվայի իշխանությունները ժամանակին ձեռնարկել են ուժեղ քամու հետ կապված նախազգուշական բոլոր միջոցները:  

«Խոշոր քաղաքային զբոսայգիները և մյուս բաց հասարակական վայրերն օպերատիվորեն փակվել են: Վտանգի մասին հաղորդագրությունները եղել են քաղաքի էկրաններին, Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի ծանուցման ցուցատախտակներին և այլն...․ Ներկայում քաղաքային ծառայություններն օպերատիվ ռեժիմով ձեռնարկում են բոլոր միջոցները հետևանքները վերացնելու համար», - հավելել է Սոբյանինը։

Մոսկվայում ավելի վաղ հայտարարվել էր եղանակային վտանգի «դեղին» մակարդակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am