Հասարակական

«Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը նպատակ ունի աջակցել կին գործարարների արտադրական գործունեության ընդլայնմանը

4 րոպեի ընթերցում

«Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը նպատակ ունի աջակցել կին գործարարների արտադրական գործունեության ընդլայնմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը բավականին հաճախ նամակներ է ստանում սկսնակ գործարարներից իրենց բիզնեսն ընդլայնելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով, ինչը հաշվի առնելով, Հիմնադրամի ղեկավարության կողմից որոշում կայացվեց ընթացիկ ծրագրերին զուգահեռ կազմակերպել բարեգործական ընթրիք և ստացված ամբողջ հասույթն ուղղել ՀՀ մարզերում գործունեություն ծավալող կին գործարարներին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ նմանատիպ նախաձեռնությունները տարբեր խորագրերով պարբերական բնույթ են կրելու:

«Այս անգամ նպատակ ունենք աջակցել կանանց՝ ընդլայնելու իրենց արտադրական գործունեությունը, քանի որ բիզնեսի ընդլայնումն անընդհատ ներդրումներ է պահանջում՝ և արտադրական ծավալները մեծացնելու, և մարքեթինգային արշավներ կազմակերպելու տեսակետից»,-նշեց Մկրտչյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ նախատեսվող բարեգործական ընթրիքին կարող են մասնակցել բոլոր այն մարդիկ, ովքեր պատրաստ են 1 մլն ՀՀ դրամ հատկացնել սկսնակ կին գործարարների աջակցության նախաձեռնությանը:

«Այս անգամ աջակցություն կտրամադրվի արդեն իսկ գործող բիզնես ծրագրերին, իսկ հաջորդիվ կդիտարկենք նաև գաղափարի փուլում գտնվող ծրագրերի աջակցության հնարավորությունը»,-մանրամասնեց Հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը։

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն ոլորտներ, որոնց նախապատվություն կտրվի, Մկրտչյանը պարզաբանեց, որ այդպիսիք չկան։

Մեր զրուցակցի խոսքով՝ առաջիկա երկու օրերի ընթացքում կհայտարարվի դրամաշնորհի մասին: Ըստ այդմ՝ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող կին սկսնակ գործարարները կկարողանան ներկայացնել դրամաշնորհային հայտերը, որտեղ պետք է կարճ ներկայացնեն իրենց բիզնեսը և թե ինչպես են նախատեսում ծախսել դրամաշնորհը: Յուրաքանչյուր շահառուին հատկացվելու է 1 մլն դրամ:

Հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը շեշտեց, որ դրամաշնորհին կարող են դիմել արդեն իսկ պետական գրանցում ստացած և գործունեություն սկսած կին գործարարները:

Խոսելով ակնկալիքների մասին՝ Մկրտչյանը հույս հայտնեց, որ կայացած և հաջողակ կին գործարարներն ակտիվորեն կաջակցեն սկսնակներին՝ մասնակցելով բարեգործական ընթրիքին:

«Հիմնադրամը հույս ունի, որ նախաձեռնության արդյունքում տրամադրվող դրամաշնորհով սկսնակ կին գործարարները կընդլայնեն իրենց արտադրանքի հզորությունները, կստեղծեն նոր աշխատատեղեր»,-եզրափակեց «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը։

Ավելի վաղ՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամից հայտնել են, որ նախաձեռնում են «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:

Բարեգործական ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում: Երեկոյի հյուրերի համար զբոսավարի ուղեկցությամբ կկազմակերպվի շրջայց գործարանի արտադրական տարածքում. սկսնակ կին գործարարների արտադրանքների ցուցահանդես-վաճառք:

Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ:

Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմս: Մեկ տոմսի արժեքը՝ 1 մլն ՀՀ դրամ, որը կփոխանցվի ՀՀ մարզերում գործունեություն ծավալող որևէ սկսնակ կին գործարարի:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում