Քաղաքականություն

Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 03 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։

Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը:

«Ոչ մի կարևոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը պահանջում էր թիմային աշխատանք և հաստատակամություն: Մենք շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին ճիշտ վարվելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ այս հաջողությամբ կարող են հպարտանալ բոլոր բնակիչները և շահագրգիռ կողմերը, քանի որ արդյունքներն արտացոլում են արդարությունն ու ներառականությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում