Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱՄՆ-ն զգուշացնում է, որ հռետորաբանության սրում կամ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ չլինեն․ Միլլեր

ԱՄՆ-ն զգուշացնում է, որ հռետորաբանության սրում կամ հայ-ադրբեջանական 
սահմանին ռազմական գործողություններ չլինեն․ Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 02 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները զգուշացնում է և շարունակելու է զգուշացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հռետորաբանության սրում կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններ չլինեն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։  

«Մենք շաբաթվա վերջում տեսանք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը: Նշեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ չնայած այդ հայտարարություններին՝ հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ և հանգիստ է եղել, զորքերի և հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան»,- հիշեցրել է Միլլերն՝ ի պատասխան ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական զինված ուժերն իբր տեղաշարժեր են իրականացնում և զինտեխնիկա են կուտակում սահմանին։

Մեթյու Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։

«Եվ ինչպես դուք բազմիցս լսել եք ինձ այս ամբիոնից, կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է»,- եզրափակել է խոսնակն՝ ընդգծելով, որ իրավիճակի սրումը չի բխում ո′չ Հայաստանի, ո′չ էլ Ադրբեջանի շահերից։

Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածում, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանին տեղաշարժեր են իրականացնում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ հայտարարությունները հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը ևս հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինված ուժերը իբր տեղաշարժեր են իրականացնում սահմանին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am