Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով

Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի 
ընկնելու հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում կամրջից ընկած ավտոբուսում եղած  46 մարդկանցից ողջ է մնացել միայն մի ութամյա աղջիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է SABC լրատվամիջոցը։

Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մնացած 45 հոգին զոհվել են, երբ ավտոբուսը կամրջից գահավիժել և ձորակն է ընկել 50 մետր բարձրությունից։ Հարվածից ավտոմեքենան բռնկվել է:

Ավտոբուսում գտնվում էին ուխտավորներ, որոնք հարևան Բոտսվանայից զատկական արարողությունների էին մեկնում հարավաֆրիկյան Մորիա քաղաք:

Վթարը տեղի է ունեցել Լիմպոպո նահանգի տարածքի լեռնային տեղանքում։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ցավակցություն է հայտնել Բոտսվանային և զոհվածների ընտանիքներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am