Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենորկա կղզու Մաոնի մունիցիպալիտետի ռազմածովային բազան դարձել է Իսպանիայում ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովում գործող նավերի համար նյութատեխնիկական ապահովման երրորդ բազան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։

Ըստ թերթի տեղեկատվության՝ 2023 թվականի ապրիլին Մադրիդը դաշինքին առաջարկել է Մաոնը՝ որպես «մշտական ​​դիվանագիտական ​​թույլտվությամբ նավահանգիստ», որպեսզի դաշնակիցների նավերը, որոնք մասնակցում են «Ծովային պահապան» գործողությանը, կարողանան այնտեղ կառանվել և խարիսխ ձգել։ Նշվում է, որ Մաոնի նավահանգիստն ունի համապատասխան բնութագրերը՝ որպես ՆԱՏՕ-ի նյութատեխնիկական ապահովման կետ։

Մյուս երկու բազաները գտնվում են Ռոտայում (Անդալուսիայի Ինքնավար Համայնք) և Կարտախենայում (Մուրսիայի Ինքնավար Համայնք):

ՆԱՏՕ-ի «Ծովային պահապան» գործողությունն սկսվել է 2016 թվականին: Դրա նպատակներն են, ի թիվս այլ բաների, Միջերկրական ծովում նավարկության ազատության ապահովումը և տարբեր սպառնալիքների կանխումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am