Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի վետերանների և նորանշանակ քննիչների միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին քննչական կոմիտեից, սույն նախաձեռնությունն առաջինն էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ հասարակական կազմակերպության ստեղծումից հետո։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել Վետերանների խորհրդի նախագահ Յուրի Բադալյանը: Նա նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի երիտասարդ անձնակազմին մասնագիտական փորձի փոխանցման խնդիրը ՀՀ ՔԿ Վետերանների խորհրդի հիմնական առաջնահերթություններից մեկն է, որի շրջանակներում նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, որի ընթացքում վետերանները, կիսվելով իրենց փորձով, երիտասարդ, համակարգ նոր մտած քննչներին խորհուրդներ են տվել՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, քրեական վարույթներով քննչական և վարութային գործողությունների պլանավորման, առանձին իրավիճակներում արարքների ճիշտ քրեաիրավական որակման, ինչպես նաև՝ նախաքննության ընթացքում նախադեպային իրավունքի կիրառման և այլ խնդիրների վերաբերյալ:

Վետերանների կողմից երիտասարդ մասնագետների ուշադրությունն առանձնակի հրավիրվել է քաղաքացիների ընդունելության և նրանց հետ հաղորդակցության, միջանձնային հարաբերությունների հմտությունների վրա:

Քննիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ավագ սերնդի ներկայացուցիչներին, ծավալվել է մտքերի փոխանակում քննչական աշխատանքի, քրեադատավարական ընթացակարգերի առանձնահատկությունների շուրջ։

Ինչպես վետերանները, այնպես էլ սկսնակ քննիչները կարևորել են նմանօրինակ հանդիպումները՝ նոր ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց փորձառության, սխալներից և բացթողումներից խուսափելու հմտությունների ձեռքբերման առումներով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am