Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում ուշադիր լինել և խուսափել Facebook-ում տարածվող կեղծ տեղեկության զոհ դառնալուց

ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում ուշադիր լինել և խուսափել Facebook-ում 
տարածվող կեղծ տեղեկության զոհ դառնալուց

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է, որ Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25 000 դրամ աջակցություն։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են  ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից նշելով, որ լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

«Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,-ասված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am