Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արդյունքը բացասական է, նշանակում է ես, որպես գլխավոր մարզիչ, թերի եմ աշխատել. Պետրակով

Արդյունքը բացասական է, նշանակում է ես, որպես գլխավոր մարզիչ, թերի եմ աշխատել. Պետրակով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայից կրած պարտությունը կապում է իր թերի աշխատանքի հետ:

«Խաղացին ու պարտվեցինք: Միակ դրականն այն է, որ տղաները ջանք չեն խնայում: Ուշադիր լսում են մարզումների ընթացքում և անում՝ ինչ պահանջվում է: Ֆուտբոլում, սակայն, կարևորն արդյունքն է: Բայց արդյունք չկա: Արդյունքը բացասական է, նշանակում է ես, որպես գլխավոր մարզիչ, թերի եմ աշխատել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պետրակովը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի ընկերական երկրորդ խաղում մրցեց Չեխիայի ընտրանու հետ: Հայաստանի թիմը զիջեց 1:2 հաշվով: Ազգային ընտրանու կազմում միակ գնդակը խփեց Էդգար Սևիկյանը, որը կիսապաշտպանի անդրանիկ գոլն է հավաքականում: Ազգային ընտրանին հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 4-ին` հյուրընկալվելով Սլովենիայի հավաքականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am