Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ucom-ը մեկնարկում է Հայաստանի մարզերում ցանցերի վերազինման աշխատանքները

Ucom-ը մեկնարկում է Հայաստանի մարզերում ցանցերի վերազինման 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom-ը սկսում է Հայաստանի մարզերում ցանցի վերազինման աշխատանքները, որոնց նպատակն է հզորացնել և ընդլայնել 4G+ ցանցը մարզերում, ինչպես նաև հիմք ստեղծել 5G ենթակառուցվածքի համար։

Սարքավորման առաջին խմբաքանակով ընկերությունը ստացել է Nokia բրենդի վերջին սերնդի բազային կայանները, որոնք կտեղադրվեն Հայաստանի մարզերում: Դա կապահովի LTE շարունակական ծածկույթ և տվյալների փոխանցման արագության բարձրացում:

Այս վերջին սերնդի բազային կայանները միաժամանակ կարող են սպասարկել այսօր գոյություն ունեցող բոլոր կապի տեխնոլոգիաները, մասնավորապես՝ 3G/4G+-ը, ինչպես նաև 5G տեխնոլոգիայի անցումը ապագայում կկատարվի միայն ծրագրային ապահովման վերակազմավորմամբ։

Picture_2.jpg (528 KB)

«Մեր տեսլականին համաձայն` մարզային ցանցերն ընդլայնելն ու վերազինելը մեր հիմնական նպատակներից է, ինչպես նաև ապագայի ցանց կառուցելը, որը հնարավորություն կտա հեշտությամբ անցնել 5G տեխնոլոգիայի։ Այսօր մենք առաջին քայլն ենք անում մեր գործընկեր Nokia-ի հետ, բայց մեր բաժանորդները արդեն շատ շուտով կզգան տարբերություն ու հասանելիություն կունենան մայրաքաղաքին համարժեք կապի ծառայություններին»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Nokia-ի հետ Ucom-ը  արդիականացնելու և ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G-ին անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն թարմացնելու է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները,  ներդնելու է նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am