Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իսրայելը եվրոպական 4 երկրների նախազգուշացրել է չճանաչել Պաղեստին պետությունը

Իսրայելը եվրոպական 4 երկրների նախազգուշացրել է չճանաչել Պաղեստին 
պետությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը եվրոպական չորս երկրների նախազգուշացել է, որ Պաղեստին պետության ճանաչման ուղղությամբ աշխատելու իրենց ծրագիրը հանդիսանում է «մրցանակ ահաբեկչության համար», որը կնվազեցնի հարևանների միջև հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսպանիան մարտի 22-ին հայտարարել էր, որ հանուն Մերձավոր Արևելքի խաղաղության Մադրիդը Իռլանդիայի, Մալթայի և Սլովենիայի հետ պայմանավորվել է առաջին քայլերը ձեռնարկել Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում պաղեստինցիների կողմից հռչակված պետականության ճանաչման ուղղությամբ:

«Հոկտեմբերի 7-ի ջարդերից հետո Պաղեստին պետության ճանաչումը ուղերձ կհղի ՀԱՄԱՍ-ին և պաղեստինյան մյուս ահաբեկչական կազմակերպություններին, որ իսրայելցիների դեմ իրականացված մահացու ահաբեկչությունների դիմաց պաղեստինցիները քաղաքական ժեստեր կստանան», - գրել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X սոցիալական հարթակում։

Նա հավելել է, որ հակամարտության լուծումը «հնարավոր է միայն կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով», և Պաղեստին պետության ճանաչմանն ուղղված ցանկացած միջամտություն միայն հեռացնում է լուծման հասնելու գործընթացը և մեծացնում տարածաշրջանային անկայունությունը։

Գազայի հատվածը երկար ժամանակ գտնվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման տիրապետության տակ, որը մերժում է Իսրայելի հետ խաղաղությունը և հոկտեմբերի 7-ին հարձակում է գործել Իսրայելի վրա՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 32 200-ը։ Այս ռազմական գործողությունների ընթացքում բռնություններ են տեղի ունեցել նաև Հորդանան գետի արևմտյան ափին, որտեղ Իսրայելն ունի հրեական բնակավայրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am