Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարչապետը ծանոթացել է ՀՊՏՀ Գումրիի մասնաճյուղի նորարական ծրագրերին

Վարչապետը ծանոթացել է ՀՊՏՀ Գումրիի մասնաճյուղի նորարական ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ: Վարչապետը նախ շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել կրթական գործընթացին և նորարարական ծրագրերին, այնուհետև տրվել է նոր նախաձեռնության մեկնարկ, որի շրջանակում բացվել է պանելային քննարկումների հարթակը: Վերջինիս առաջին հյուրը և բանախոսը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Այցի ընթացքում գործարկվել է Digital info system-ը, որը տեղեկատվական ցանց է՝ միտված համալսարանի տարածքում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն: Այն ուսանողական և դասախոսական հանրույթին կտրամադրի արագ մուտք ակադեմիական ռեսուրսների, հայտարարությունների, ընթացիկ և պլանավորված միջոցառումների մասին ներկայացնող առանձին մոդուլներ՝ խթանելով համալսարանական կյանքի մասին տեղեկատվության հասանելիությանը։ Digital info system համակարգում  տեղեկատվությունը ներկայացվելու է երեք դասակարգումներով՝ ըստ գույների. կարմիրը՝ հրատապ, կանաչը՝ տեղեկատվական, իսկ դեղինը՝ նախատեսվող միջոցառումների մասին ներկայացվող տեղեկություններն են։

Բացվել է նաև «Հանրային խոսքի լսարան»-ը: Այս հարթակը նախատեսված է հանրային ելույթների կազմակերպման համար: Այն կնպաստի ուսանողական հանրույթի հաղորդակցման հմտությունների և քննադատական մտածողության զարգացմանը:

Ուսանողների և դասախոսների արտալսարանային աշխատանքների կազմակերպման համար համալսարանում ստեղծվել են  տեխնիկապես հագեցված խորհրդակցական ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների սենյակներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան խմբային կամ անհատական հանդիպում-քննարկումներ ունենալ։

Համալսարանում ստեղծվել է նաև «AI/VR բիզնես աջակցության կենտրոնը» և  «DTL  թվային վերափոխման լաբորատորիան»: Առաջինը ծառայելու է բիզնես ոլորտի համար արհեստական բանականության տրամադրած հնարավորություններն իրենց գործունեության ոլորտում օգտագործելու համար հարթակ ստեղծելուն: Իսկ երկրորդը՝ ուսուցման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով արդի տեխնոլոգիաների և արհեստական բանականության հնարավորությունների ներդնելուն (օրինակ՝ AI assistant-ի կիրառմամբ):

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է «Հայկական գործոն. Փնտրվում է յան» ծրագրի շրջանակներում մասնաճյուղի հետ համագործակցող AIU համալսարանի ներկայացուցիչների և արտասահմանյան առաջավոր այլ համալսարանների ու հետազոտական կենտրոնների գիտաշխատողների հետ ուղիղ տեսակապ, որի ընթացքում նաև տրվելու է ծրագրի ամբողջական գործարկման մեկնարկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am