Հասարակական

Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ ոստիկանության աշխատակիցները Սաղաթելյանին բերման են ենթարկում ոստիկանության բաժին։

Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին հասարակական ակտիվիստ, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին։

Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելու միջոցով խուլիգանություն կատարելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):

Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է, որ Սամսոնյանը ձերբակալվել է «Իմնեմնիմի» փոդքասթում հնչեցրած մտքերի համար։

Վազգեն Սաղաթելյանը լրատվամիջոցների հետ զրույցում հավանական էր համարել իր ձերբակալությունը ևս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում