Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի

Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շրջիկ առևտուրը կկանոնակարգվի նաև մարզերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Տերտերյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ընդունված օրենքով Երևանում կանոնակարգել են շրջիկ առևտուրը: Այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են այս կանոնակարգումները տարածել նաև Հայաստանի մյուս համայնքների վրա:

«Փոփոխություններով բոլոր գործող կարգավորումները կտարածվեն նաև մեր մյուս համայնքների վրա: Թերևս բացառություն կլինի այն պարտադիր պահանջը, որ կար Երևանում՝ շրջիկ առևտրի թույլտվությունները տրամադրել հատուկ կայքի միջոցով»,-ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կանեն, որ այդ թույլտվությունները և շրջիկ առևտրի հետ կապված գործառույթներն իրականացվեն էլեկտրոնային հարթակի միջոցով:

Այսպիսով` նախագծում սահմանվում են, օրինակ, շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am