Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է

Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, ևս 4 մարդ վիրավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։

Նիկոլսկոյե գյուղում մարտի 18-ին գնդակոծված մասնավոր բնակելի տան փլատակներից դուրս է բերվել 2 կնոջ մարմին։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ գնդակոծության հետևանքով զոհվել է 17-ամյա մի երիտասարդ և մեկ տղամարդ։ Ընտանիքի փոքրիկ աղջիկը հիվանդանոցում է՝ գանգուղեղային փակ վնասվածքով։

98137437-fede-4255-ad0b-172cd9f15ccb.jpg (50 KB)

Եվս 1 մարդ զոհվել, 2 մարդ վիրավորվել են մարտի 18-ի երեկոյան Բելգորոդի Գրայվորոնի շրջանի գնդակոծության հետևանքով։

Վորոնեժի նահանգապետն իր հերթին հայտնել է, որ մարտի 18-ի երեկոյան ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները կալանել են ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք, տուժածներ և «լուրջ հետևանքներ» չկան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am