Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իրանը 6 նավթահանքերի զարգացման պայմանագրի շրջանակներում օրական 400 հազար բարելով կավելացնի նավթի արդյունահանումը

Իրանը 6 նավթահանքերի զարգացման պայմանագրի շրջանակներում օրական 400 
հազար բարելով կավելացնի նավթի արդյունահանումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենը 6՝ Ազադեղանի, Ազեր 2-ի, Սումարի, Սամանի, Դելավարանի և Մասջեդ-Սոլեյմանի նավթահանքերի զարգացման վերին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ դրանք կնքվել են 13 միլիարդ դոլարի չափով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA-ն, նշված պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել մարտի 17-ին՝ առաջին փոխնախագահի, նավթի նախարարի և Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենի մասնակցությամբ:

Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Հոջաստե Մեհրը հայտարարել է. «Այս պայմանագրերը կավելացնեն նավթի արդյունահանումը 400 հազար բարելով և այդ տարածքներից նավթի առաքումը օրական մինչև 620 հազար բարելով»:

Նա նաև ասել է. «Արդյունահանման ավելացումից ավելացված արժեքը կկազմի տարեկան 15 միլիարդ դոլար, և այս բոլոր ներդրումային ծրագրերը կֆինանսավորվեն բանկերի կողմից՝ որպես ներդրողների»:

Փոխնախարարը հավելել է. «Այս նախագծում մենք պետք է ներառենք 650 նոր կամ վերակառուցված հորատանցքեր և այդ տարածքներում տեղադրենք 50 հորատման կայանք»:

Մոհսեն Հոջաստե Մեհրը շարունակել է. «Այս պայմանագրերի կատարումը կհանգեցնի 66 հազար ուղղակի և անուղղակի աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև 250 միլիոն դոլար կծախսվի սոցիալական պարտավորությունների վրա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am