Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հարավային Օսիան դիտարկում է Ռուսաստանին միանալու հնարավորությունը

Հարավային Օսիան դիտարկում է Ռուսաստանին միանալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հնարավորության հարցը քննարկվում է Մոսկվայի հետ սերտ համակարգմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Ալան Ալբորովը։

«Մենք այս բոլոր հարցերը քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համակարգմամբ՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերություններն ու պայմանավորվածությունները»,- ասել է նա։

Այս թեմայով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին հարցին քաղաքական գործիչն այսպես պատասխանեց. «Երբ մենք Ռուսաստանի հետ միասին գանք այս մտքին, մենք դա կանենք»,- եզրափակել է  Ալբորովը՝ հավելելով, որ Մոսկվան ու Ցխինվալին համակարգված արտաքին քաղաքականություն են վարում:

2023 թվականին Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում հույս էր հայտնել Ռուսաստանին շուտով միանալու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի մայիսին Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, խոսելով երկրում հանրաքվեի մասին, ասել էր, որ Մոսկվան չի նախատեսում որևէ քայլ ձեռնարկել Հարավային Օսիայի միացման ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am