Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լոնդոնում մշակութային միջոցառումն Ադրբեջանն օգտագործել է` քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով. գիտավերլուծական հիմնադրամ

Լոնդոնում մշակութային միջոցառումն Ադրբեջանն օգտագործել է` քաղաքական, 
հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով. գիտավերլուծական 
հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ստեղծված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:

«Մարտի 12-14-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կայացել է Լոնդոնի գրքի միջազգային փառատոնը, որին մասնակցում են բազմաթիվ երկրներ՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները։ Գրքի փառատոնին մասնակցել է նաև Ադրբեջանը, որը ներկայացրել է շուրջ 300 գիրք։

Տաղավարում փակցված է մեծ քարտեզ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ։ Մեծ քարտեզի կողքին պատկերված են այլ քարտեզներ, որոնցում արտացոլված են Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Ցուցադրված որոշ գրքեր հակահայկական քարոզչության և ատելության տարածման օրինակներ են։ Մասնավորապես, ցուցահանդեսին ներկայացվել է «Հայկական ահաբեկչություն» վերնագրով գիրք»,- ասված է հայտարարության մեջ:

200000.jpeg (344 KB)

Հայտարարության մեջ ընդգծվում է՝ այս օրինակները վկայում են, որ Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով։

Լոնդոնի գրքի տոնավաճառի պաշտոնական կայքում նշված է, որ տոնավաճառն այն վայրն է, որտեղ համաշխարհային հրատարակչական համայնքը միավորվում է հարաբերություններ զարգացնելու և ստեղծագործական բովանդակության ապագան որոշելու համար:

«Տարակուսելի է և դատապարտելի է, որ մշակութային միջոցառման կազմակերպիչները հանդուրժում են այնպիսի բովանդակության ցուցադրությունը (ահաբեկչություն երևույթին վերագրվում է ազգային պատկանելություն), որը ռասիզմի, էթնիկ ատելության ակնհայտ դրսևորում է»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարությունը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am