Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վրաստանում ավարտվել են «Տրոյական հետք 2024» բազմազգ զորավարժությունները

Վրաստանում ավարտվել են «Տրոյական հետք 2024» բազմազգ 
զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն ավարտել է «Տրոյական հետք 2024» բազմազգ զորավարժությունները։ Զորավարժությունների փակման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրաստան-ՆԱՏՕ համատեղ վարժանքների և գնահատումների կենտրոնում (JTEC): Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունից, այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

«Տրոյական հետք 2024» զորավարժությունները Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարության (US-SOCEUR) աջակցությամբ անցկացվել են միաժամանակ երեք երկրներում՝ Ռումինիայում, Հունաստանում և Վրաստանում։ Վրաստանում տեղի ունեցած վարժանքներին մասնակցել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Լեհաստանի և Իսպանիայի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչներ։

Ըստ հրապարակման՝ «Տրոյական հետք 2024» զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև օպերատիվ համատեղելիության բարձրացումն է, փորձի փոխանակումը և մարտական ​​պատրաստվածության մակարդակի բարձրացումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am