Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իրանում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ

Իրանում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արևմտյան  Լորեստանի նահանգի Բորուջերդ քաղաքում պայթյունի հետևանքով բնակելի շենք է  փլուզվել։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

Ըստ քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նադեր Մուսիվանդի՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10։00-ին մոտ։

«Միջադեպի պատճառը հետաքննվում է, սակայն կա մեծ հավանականություն, որ պայթյունի պատճառը եղել է դյուրավառ նյութերի բռնկումը։ Բնակելի շենքը փլուզվել է, հարևան շենքերի պատուհանները կոտրվել են», -ասել է նա:

Փլվածքների տակ կարող են մարդիկ լինել։ Տեղում աշխատում են Կարմիր մահիկի, արտակարգ ծառայությունների, ոստիկանության և հրշեջ խմբերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am