Վերնաշենի և Խնձորուտի դպրոցներում օդային տագնապի դեպքում պատսպարման թեմայով ուսումնավարժություններ են անցկացվելու
1 րոպեի ընթերցում
![Վերնաշենի և Խնձորուտի դպրոցներում օդային տագնապի դեպքում պատսպարման թեմայով ուսումնավարժություններ են անցկացվելու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/03/1131643.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի և Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի միջնակարգ դպրոցներում մարտի 4-ի ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անցկացվելու են «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ դպրոցների աշակերտներին և աշխատակիցներին խնդրելով չանհանգստանալ։