Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օրբանը կոչ է արել անհապաղ սկսել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները

Օրբանը կոչ է արել անհապաղ սկսել Ուկրաինայի հարցով խաղաղ 
բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԵՄ-ն և Ուկրաինան պետք է անհապաղ խաղաղ բանակցություններ սկսեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես կցանկանայի պարզաբանել Բուդապեշտի դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ։ Այստեղ կա երկու հնարավոր սցենար. երբ ժամանակը խաղում է ԵՄ-ի և Ուկրաինայի օգտին, այդ դեպքում հակամարտությունը շարունակվում է, իսկ մյուս տարբերակն այն է, երբ ժամանակը խաղում է Ռուսաստանի օգտին: Ես տեսնում եմ երկրորդ տարբերակը, ուստի, իմ կարծիքով, ԵՄ-ն և Ուկրաինան պետք է անհապաղ բանակցություններ սկսեն», - ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի պանելային քննարկման ժամանակ:

Օրբանը նաև հավելել է, որ Հունգարիան Ուկրաինայի հակամարտության համատեքստում գործում է բացառապես ելնելով սեփական շահերից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]