Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը երկու անգամ խախտելու համար վարորդը 2 տուգանային բալ կստանա

Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը երկու անգամ խախտելու 
համար վարորդը 2 տուգանային բալ կստանա

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու համար վարորդը երկու տուգանային բալ կստանա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։

«Այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միայն տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց, հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, նախատեսում ենք, որ եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ արարքը կատարվի՝ երկու բալ տուգանային միավոր կստանա»,-ասաց Սարգսյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]