Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

«Փարաջանովը և նորաձևությունը» խորագրով ցուցահանդես՝ «Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակում

«Փարաջանովը և նորաձևությունը» խորագրով ցուցահանդես՝ «Երևանի 
նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաձևության և դիզայնի պալատն ու Սերգեյ Փարաջանովի թանգարանը «Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ի (Yerevan Fashion Week 2024) շրջանակներում մայիսին նախատեսում են բացել «Փարաջանովը և նորաձևությունը» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նորաձևության և դիզայնի պալատից հայտնում են, որ ցուցահանդեսին Փարաջանովի ստեղծագործությունների կողքին կներկայացվեն հայ դիզայներների աշխատանքները՝ ոգեշնչված մեծ կինոռեժիսորի արվեստով:

Նախաձեռնության նպատակն է դիզայներներին հնարավորություն ընձեռել ուսումնասիրել արվեստագետի թողած հարուստ ժառանգությունը, ներկայացնել թանգարանը և հայկական մշակույթը՝ նորաձևության և դիզայնի միջոցով:

Մասնակցության համար դիզայներները պետք է ներկայացնեն նախնական մուդբորդ, 2-3 էսքիզ կամ պատրաստի աշխատանքի լուսանկար՝ ցուցահանդեսին ներկայացվելիք հագուստի, գլխազարդի կամ զարդերի:

Այն դիզայներները, որոնց էսքիզները կընտրվեն մասնակցության համար, կստանան հնարավորություն վերջնական կերպարը ստեղծելու և ներկայացնելու:

Դիմումներն ընդունվում են մինչև մարտի 10-ը:  

«Երևանի նորաձևության շաբաթ»-ը ֆինանսավորվում է GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի կողմից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am