Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Մենք խոստումնալից երիտասարդ սերունդ ունենք․ Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզիչ

Մենք խոստումնալից երիտասարդ սերունդ ունենք․ Հայաստանի կանանց 
ծանրամարտի հավաքականի մարզիչ

ՍՈՖԻԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ամփոփել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի վարկանիշային առաջնությունը:

«Եվրոպայի առաջնությունը մեր այս տարվա առաջին մրցաշարն էր, որը վարկանիշային էր:  Բացի Եվրոպայի առաջնությանը լավ մասնակցելուց, մեր նպատակը նաև այն էր, որ մեր աղջիկներն ունենան օլիմպիական վարկանիշ: Սակայն այդ վարկանիշային միավորները ձեռք բերելն ավելի դժվար էր»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ներսիսյանը: 

Վերջինս անդրադարձավ նաև Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին` ընդգծելով, որ Հայաստանը կանանց Եվրոպայի առաջնությունում վերջին անգամ չեմպիոն ունեցել էր 2016 թվականին:

«2016 թվականից հետո թիմի հիմնասյուները` Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, գրեթե միաժամանակ ավարտեցին կարիերան: Հռիփսիմեն   հետագայում կրկին վերադարձավ: Մեր պատանի սերունդը խոստումնալից է: Շատ աշխատելու դեպքում հաջորդ Օլիմպիական խաղերին մենք կունենանք հնարավորինս շատ տեղեր և, ինչու ոչ, նաև՝ մեդալներ»,-ասաց նա:

Ներսիսյանը խոսեց նաև պրոֆեսիոնալ կարիերան ավարտած Հռիփսիմե Խուրշուդյանի որոշման մասին. «Հռիփսիմեն մեծ աշխատանք է կատարել՝ ոչ միայն կիլոգրամներ բարձրացնելով, այլ նաև բուն թիմը կազմելով: Նա թիմում ունի «մորաքրոջ» դեր»,-ասաց նա՝ հավելելով, որ նրա հեռանալը կարող է վատ անդրադառնալ նաև թիմի վրա:

Հայաստանի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Թայլանդում` ապրիլին: Հավաքականի գլխավոր մարզիչը նախապատվությունը տալիս է ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը:

Հայաստանի կանանց հավաքականի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ 55 կգ քաշային Ալեքսանդրա Կարապետյանը և ԵԱ-ի երկրորդ անընդմեջ բրոնզե մեդալը նվաճեց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Թիմային հաշվարկում Հայաստանի կանանց ընտրանին 8-րդն է:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am