Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային 
խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ից հայտնում են, որ մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Սուրեն Պապիկյանը շնորհավորել է օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական նորանոր հաջողություններ, հայրենիքին անմնացորդ ծառայելու կամք ու կորով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Պաշտպանության նախարարը խորհրդակցության ավարտին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am