Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Վարչապետն արդյունավետ է գնահատել Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունը

Վարչապետն արդյունավետ է գնահատել Մյունխենի անվտանգության 
համաժողովին մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր և արդյունավետ է համարել Մյունխենում կայացած անվտանգության համաժողովին մասնակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Առաջին հերթին իմ արձանագրումն այն է, որ եվրոպական համայնքում Հայաստանի Հանրապետության ընկալումները փոխվում են դրականորեն, և Հայաստանի Հանրապետությանը սկսել են ավելի ու ավելի շատ ընկալել որպես ժողովրդավարական երկիր, որը հավատարիմ է ժողովրդավարական բարեփոխումներին, օրակարգին: Մենք տեսնում ենք, որ և՛ Եվրամիության կողմից, և՛ մեր կողմից էլ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ցանկություն և պատրաստակամություն կա»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ քննարկումներ են եղել նաև էներգետիկ ոլորտին առնչվող նոր տեխնոլոգիաների ու հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ հաջողվել է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել:

Վարչապետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների միջնաժամկետ և երկարաժամկետ  խնդիրների լուծման շուրջ քննարկումներ են եղել Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարի ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ: Բացի այդ, երկկողմ հանդիպումներ են կայացել ԱՄՆ պետքարտուղարի, Գերմանիայի կանցլերի, Իրաքի վարչապետի, ինչպես նաև Լիխտենշտեյնի իշխանի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am