Տնտեսություն

ՍԾՏՀԿ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը և կառույցի գլխավոր քարտուղարն անդրադարձել են ՀՀ սպասվող նախագահությանը

2 րոպեի ընթերցում

ՍԾՏՀԿ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը և կառույցի գլխավոր քարտուղարն անդրադարձել են ՀՀ սպասվող նախագահությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) կենտրոնակայանում, ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետոսյանը փետրվարի 12-ին իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին: Նաիրի Պետրոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը կազմակերպության շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությանը։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը, տարածաշրջանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններն են, որոնց ամրապնդմանն է միտված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Նշվում է, որ կողմերը նաև ընդգծել են ՍԾՏՀԿ՝ որպես տարածաշրջանային երկխոսության հարթակի կարևորությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՍԾՏՀԿ-ում Հայաստանի առաջիկա (2024թ. երկրորդ կես) նախագահության նախապատրաստական աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում