Սպորտ

«Ինտեր»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթեց «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ռոմա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմում կայացած խաղում` «Ինտեր»-ն առավելության հասավ «գայլերի» նկատմամբ 2:4 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Աչերբին, Տյուրամը և Բաստոնին, «Ռոմա»-ից էլ ինքնագոլ խփեց Անխելինյոն: «Ռոմա»-ից գոլերը խփեցին Մանչինին ու Էլ-Շարավին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Ինտեր»-ը: Միլանյան ակումբն ունի 60 միավոր: «Յուվենտուս»-ը երկրորդն է` 52 միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում