Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հայաստանի բնակչության բնական հավելաճը 2023 թվականին 23․5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Հայաստանի բնակչության բնական հավելաճը 2023 թվականին 23․5 տոկոսով 
գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բնակչության բնական հավելաճը 2023 թվականին 23.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 11 հազար 960 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն, հիմնվելով Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի տվյալների վրա, տեղեկացնում է, որ 2023-ին Հայաստանում ծնվել է 36 հազար 265 երեխա (110-ով քիչ, քան 2022-ին)՝ 19 հազար 52 տղա և 17 հազար 213 աղջիկ: 2022-ի համեմատ նորածին տղաների թիվը պակասել է 184-ով, մինչդեռ աղջիկներինը հակառակը՝ 74-ով ավելացել է:

2023թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնված նորածինների շրջանում կազմել է 110.7 տղա՝ 100 աղջկա հաշվով՝ 2022-ի 112.2 համեմատ:

Կրճատվել է մահացած ծնվածների թիվը՝ 420 նախորդ տարվա 427-ի դիմաց:

2023-ին Հայաստանում մահացել է 24 հազար 305 մարդ, ինչը 2387-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Մահացածներից 12 հազար 567-ը արական, իսկ 11 հազար 738-ը՝ իգական սեռի են: 2022-ին մահացածների թվում նույնպես գերակշռել են տղամարդիկ:

Անցյալ տարի բնակչության կենսունակության գործակիցը (ծնվածների և մահացածների հարաբերակցությունը) կազմել է 149.2%, իսկ 2022-ին եղել է 136.3%:

Նախանցյալ տարվա համեմատ 2023-ին 588-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Անցյալ տարի Հայաստանում ձևավորվել է 16 հազար 207 նոր ընտանիք: Իսկ ահա ամուսնալուծությունների քանակը 2022-ի համեմատ մնացել է անփոփոխ՝ 4525:   

Ներկայացված վիճակագրությունում ներառված չեն 2023թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրում արձանագրված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները, մասնավորապես, ծննդյան՝ 279 (բացի այդ՝ նաև 273 վերականգնված ծննդյան գրանցումներ), մահվան՝ 514, ամուսնության՝ 173 և ամուսնալուծության՝ 19 դեպքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am