Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Չինական բանկը դադարեցրել է Ռուսաստանի և Բելառուսի հետ գործառնությունները

Չինական բանկը դադարեցրել է Ռուսաստանի և Բելառուսի հետ 
գործառնությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Chouzhou Commercial Bank-ը դադարեցրել է գործառնությունները ռուսաստանցի և բելառուսցի հաճախորդների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն` վկայակոչելով աղբյուրների:

«Բանկի մենեջերներն անցյալ շաբաթ հաճախորդներին ծանուցել են ցանկացած ռուսական կամ բելառուսական կազմակերպության հետ հարաբերությունների դադարեցման մասին», - հայտարարել են հրատարակության զրուցակիցները։

Ընկերություններից մեկի սեփականատերը նշել է, որ իր կազմակերպությունն արդեն մի քանի գործարք է խափանել չինական բանկի որոշման պատճառով։

Ինչպես պնդում է հրատարակությունը, մոտեցող չինական Նոր տարվա և երկարատև հանգստյան օրերի պատճառով վճարումների դադարեցումն սպառնում է լոգիստիկ կոլապսով։

«Առնվազն մինչև մարտ ամիս հնարավոր չի լինի ապրանքներ ներկրել երկարատև հանգստյան օրերի պատճառով», - ասվում է հրապարակման մեջ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերին հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է իրավական հիմքերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման համար։ Օտարերկրյա բանկերն այժմ կարող են ենթարկվել սահմանափակումների, եթե Վաշինգտոնը գտնի, որ նրանք աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am