Տնտեսություն

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված գլոբալ խնդիր չկա. Վահան Քերոբյան

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված գլոբալ խնդիր չկա. Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետում ներկայումս չկա հայկական բեռնատարների հետ կապված լուրջ խնդիր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Գլոբալ խնդիր չկա: 1-2 օր բեռնատարները կարող է սպասեն, բայց անցանելիությունը ձմեռվա համար նորմալ մակարդակի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ, իհարկե, լավ կլիներ, եթե մեքենաները սահուն հատեին Լարսի անցակետը, բայց նախորդ տարիների համեմատ իրավիճակն ավելի բարվոք է:

Նախօրեին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացրել էր, որ Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհը հունվարի 24-ի երեկոյան ձյան պատճառով փակ է եղել խոշոր բեռնատարների համար։ Այսօր արդեն հայտարարվել է ճանապարհի բացվելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում