Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024 թվականին Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 20 փողոց

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024 թվականին Գյումրիում նախատեսվում է  
հիմնանորոգել 20 փողոց

ԳՅՈՒՄՐԻ,  22 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024 թվականին Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 20 փողոց և համալրել ավտոպարկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ դեռևս նախորդ տարի 2023-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրին ձեռք էր բերել 1 աղբատար մեքենա, 1 կռունկ-ամբարձիչ, 1 հող փխրեցնող սարք: 2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 1 աղբատար և 3 ինքնաթափ մեքենա:

Ներկայացնելով  2023 թվականին  սուբվենցիոն ծրագրով  իրականացրած աշխատանքները՝ Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը տեղեկացրեց, որ իրականացվել է 29 փողոցի հիմնանորոգում,  ձեռք է բերվել լուսացույցների 16 կոմպլեկտ, այդ թվում նաև հետիոտնային անցումների համար նախատեսված։ «Լուսացույցների տեղադրման և թարմացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ե՛վ ճանապարհային երթևեկությունը կարգավորող, և՛ հետիոտնային անցումների համար նախատեսված նոր լուսացույցներ են տեղադրվել»,-նշեց փոխքաղաքապետը՝ տեղեկացնելով, որ սուբվենցիոն ծրագրով 10 մանկապարտեզում և 10 սոցիալական բնակարանում  մասնակի վերանորոգումներ են իրականացվել:          

 

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am