Նիկոլա Անելկան այցելել է «Փյունիկ»-ի մարզադպրոց
16:45, 18 Հունվար 2024
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան այցելել է «Փյունիկ»-ի մարզադպրոց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի չեմպիոնը շրջել է ակումբի ակադեմիայի տարածքում, հետևել երկրորդ թիմի մարզման ընթացքին, շփվել մարզիչների հետ, ինչպես նաև հանդիպում ունեցել «Փյունիկ»-ի պատանի ֆուտբոլիստների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին։
Անելկան ստացել է նաև անվանական խորհրդանշական մարզաշապիկ ակումբի կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում